Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը Թբիլիսիում

    Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը Թբիլիսիում

    26.09.2017| 16:15
    Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը, հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
  • Նոր բջջային հավելվածը կօգնի հայտնաբերել և մաքրել ՀՀ աղբավայրերը (տեսանյութ)

    Նոր բջջային հավելվածը կօգնի հայտնաբերել և մաքրել ՀՀ աղբավայրերը (տեսանյութ)

    26.09.2017| 15:52
    Այսուհետև աղբավայրերի, աղբակույտերի մասին մեզ կհուշի CLEAN ARMENIA բջջային հավելվածը և կօգնի հնարավորինս շուտ ազատվել դրանցից։ Նախաձեռնությունը «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն է, որն իր ծրագիրն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
  • Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

    Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

    26.09.2017| 15:44
    «Երևանյան հեռանկարներ» փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին: Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի, մեր մոլորակի ամենակեգեղիկ սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
  • Մեկնարկը ոսկե էր

    Մեկնարկը ոսկե էր

    26.09.2017| 14:42
    Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 ու 17 տարեկան տղաների ու աղջիկների առաջնությունը: Ստուգատեսի մեկնարկային օրը հաջող է եղել մեր մարզիկների համար:
  • Ճզմաչյանը հրաժարվում է պաշտոնից

    Ճզմաչյանը հրաժարվում է պաշտոնից

    26.09.2017| 00:52
    Հայաստանի բանկային ոլորտը տարակուսանքի մեջ է. մեզ հասած տեղեկության համաձայն, 44 տարի անընդմեջ ղեկավարելով պետական և առևտրային բանկեր, նպաստելով համակարգի զարգացմանը, ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը մտադիր է ոչ միայն թողնել պաշտոնը, այլև ընդհանրապես հրաժարվել բանկային գործից։
  • Ասում են...

    Ասում են...

    26.09.2017| 00:48
    ...թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:
  • Նյու Յորք, Նյու Յորք

    Նյու Յորք, Նյու Յորք

    26.09.2017| 00:39
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ելույթներից հետո սկսվեց Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ուղղակի փուլը. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հետո` միմյանց հետ:
  • Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

    25.09.2017| 16:43
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։
  • Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը

    Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը

    25.09.2017| 16:35
    Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։ Ջոն Մալկովիչը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. նրանք համատեղ հանդես են եկել 2015 և 2016 թվականներին Սեուլում և Բուենոս Այրեսում։
  • Գարեգին Բ-ն շքանշան է հանձնել «Խոստում» ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին

    Գարեգին Բ-ն շքանշան է հանձնել «Խոստում» ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին

    25.09.2017| 16:31
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։